Խուստուփ



Խուստուփը լեռնագագաթ է Հայաստանի Հանրապետության հարավում, Սյունիքի մարզի արևելյան մասում, Կապան քաղաքից հեռավորությունը կազմում է 10 կմ հարավ-արևմուտք, Խուստուփ-Կատարի լեռնաշղթայում։ Բարձրությունը 3201 մետր է։
Խուստուփի գագաթին ժողովուրդը տվել է Ճգնավոր անունը: Լեռան անվան ստուգաբանություններից մեկի համաձայն՝ նրա հիմքում ընկած է խուռիերեն խութու արմատը, որը նշանակում է աղոթք: Հետևաբար շատ հին ժամանակներում լեռը եղել է աղոթատեղի և ուխտագնացության վայր: 
Խուստուփի հարավ արևմտյան լանջի տափարակը կրում է Մատաղի հրապարակ անվանումը: Վարդավառին այստեղ բազմաթիվ մարդիկ էին հավաքվում և տոնախմբությունից առաջ այցելում էին քարանձավ-սրբատեղին: Քարանձավի առաստաղից կաթող ջրից հատակին գոյացած լճակը համարվում էր սուրբ և ուխտավորները խմում էին այդ ջրից և իրենց հետ տանելով ցողում արտերում:
Լանջերը մասնատված են, կան քարափներ, քարանձավեր:  Լանդշաֆտը լեռնամարգագետնային է,  հյուսիս-արևելյան լանջերը՝ անտառապատ։ Լեռան ձյան հալոցքից առաջանում են հարյուրավոր աղբյուրներ ու գետակներ, որոնցից գոյանում է Վաչագան գետը։
Կան ալպյան մարգագետիններ:

скачать dle 11.1смотреть фильмы бесплатно
Ավելացված է : 6-04-2017, 12:44
0
304

Նմանատիպ հայտեր


Սկիզբ