
| Խուստուփը լեռնագագաթ է Հայաստանի Հանրապետության հարավում, Սյունիքի մարզի արևելյան մասում, Կապան քաղաքից հեռավորությունը կազմում է 10 կմ հարավ-արևմուտք, Խուստուփ-Կատարի լեռնաշղթայում։ Բարձրությունը 3201 մետր է։ |
| Խուստուփի գագաթին ժողովուրդը տվել է Ճգնավոր անունը: Լեռան անվան ստուգաբանություններից մեկի համաձայն՝ նրա հիմքում ընկած է խուռիերեն խութու արմատը, որը նշանակում է աղոթք: Հետևաբար շատ հին ժամանակներում լեռը եղել է աղոթատեղի և ուխտագնացության վայր: |
| Խուստուփի հարավ արևմտյան լանջի տափարակը կրում է Մատաղի հրապարակ անվանումը: Վարդավառին այստեղ բազմաթիվ մարդիկ էին հավաքվում և տոնախմբությունից առաջ այցելում էին քարանձավ-սրբատեղին: Քարանձավի առաստաղից կաթող ջրից հատակին գոյացած լճակը համարվում էր սուրբ և ուխտավորները խմում էին այդ ջրից և իրենց հետ տանելով ցողում արտերում: |
| Լանջերը մասնատված են, կան քարափներ, քարանձավեր: Լանդշաֆտը լեռնամարգագետնային է, հյուսիս-արևելյան լանջերը՝ անտառապատ։ Լեռան ձյան հալոցքից առաջանում են հարյուրավոր աղբյուրներ ու գետակներ, որոնցից գոյանում է Վաչագան գետը։ |
| Կան ալպյան մարգագետիններ:
|